Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում՝ 2 վարչական շրջանում և 9 մարզերում»

7 Հուլիսի, 2025

default.jpg

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է, որ հուլիսի 7-ին պլանային վերանորոգման աշխատանքների կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրաէներգիայի մատակարարումը հետևյալ հասցեներում.

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11:00-17:00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակելի շենքերի բաժանորդներ,

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

10:00-16:00 Շահումյան 9-րդ փող. 1, 3 շենքեր, Սեբաստիա փ. 70, 80, 82, 86, 141, 147/1, 147/2, 147/3, 147/5, Ծերենցի փ. 3, 5, 7, 7Ա, 8 շենքեր,

Արագածոտնի մարզ՝

11:00-17:00 Մեծաձոր, Վերին Բազմաբերդ, Ներքին Բազմաբերդ, Կաքավաձոր, Օթևան, Դիան, Ագարակավան, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Աշնակ, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն և Պարտիզակ գյուղեր,

Արմավիրի մարզ՝

11:00-17:00 Արևադաշտ, Տալվորիկ, Արտամետ, Վանանդ և Կողբավան գյուղեր,

Արարատի մարզ՝

10:00-11:30 Մրգանուշ գյուղի որոշ տարածքներ և հարակից ոչ բնակելի շենքերի բաժանորդներ,

10:00-12:00 Գեղանիստ, Գետափնյա գյուղերի որոշ տարածքներ և հարակից ոչ բնակելի շենքերի բաժանորդներ,

10:00-13:00 Եղեգնավան, Լուսաշող, Նոր Կյանք գյուղերի որոշ տարածքներ և հարակից ոչ բնակելի շենքերի բաժանորդներ,

13:00-14:30 Արևշատ գյուղի որոշ տարածքներ և հարակից ոչ բնակելի շենքերի բաժանորդներ,

Վայոց Ձորի մարզ՝

10:30-12:30 Խաչիկ գյուղի որոշ տարածքներ և հարակից ոչ բնակելի շենքերի բաժանորդներ, Մարտիրոս գյուղի որոշ տարածքներ,

11:00-17:00 Աղավնաձոր գյուղ և հարակից ոչ բնակելի շենքերի բաժանորդներ,

Կոտայքի մարզ՝

10:00-14:00 Չարենցավան համայնք՝ «Արջաձոր» այգեգործական ընկերություն, «Ալ Մայնինգ» ավազահանք, «Հայաէրոնավիգացիա» օդային երթևեկության կառավարման կենտրոն, «Հ.Ավետիսյան» ԱՁ, «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ և հարակից ոչ բնակելի շենքերի բաժանորդներ,

11:00-17:00 Պռոշյան համայնքի որոշ տարածքներ և հարակից ոչ բնակելի շենքերի բաժանորդներ, Գամի փ. 1, 2, 3 շենքեր, «Գահ Գրուպ», «Նոր Թաղ», «Ս.Լ.Լ-Գազ», «Լեռենց», «Աիսա» ՍՊԸ-ներ, սեփականատերեր՝ «Ա. Զակարի» և «Հ. Բալյան»,

Գեղարքունիքի մարզ՝

11:00-11:30 Վարդենիկ բնակավայրի որոշ տարածքներ և հարակից ոչ բնակելի շենքերի բաժանորդներ,

11:00-16:30 Վարդաձոր, Վարդենիկ բնակավայրերը ամբողջությամբ և հարակից ոչ բնակելի շենքերի բաժանորդներ,

11:00-16:50 Կարճաղբյուր բնակավայր, «Սևանի Իշխան» ՓԲԸ, Կարճաղբյուր զինմաս և հարակից ոչ բնակելի շենքերի բաժանորդներ, «Յուքոմ», «Վիվա Արմենիա» և «Թիմ Արմենիա» ընկերությունների բջջային կայաններ,

Լոռու մարզ՝

11:00-14:00 Ստեփանավան քաղաք՝ Ձախափնյա թաղամաս և Բովաձոր գյուղ,

11:00-17:00 Վահագնի և Անտառամուտ գյուղեր,

Շիրակի մարզ՝

11:00-15:00 Արթիկ քաղաք՝ Բաղրամյան, Աբովյան, Շահումյան փողոցներ, Արթիկի բժշկական կենտրոն և ծննդատուն, ինչպես նաև հարակից բաժանորդներ,

11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Մարմաշեն, Հայկավան և Գուսանագյուղ գյուղեր,

Սյունիքի մարզ՝

11:00-14:00 Տեղ գյուղի որոշ տարածքներ,

15:00-17:00 Արավուս գյուղ: