Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Տնային պիրոլիզի մեթոդով պլաստիկե թափոնները կարող են վերածվել վառելիքի

6 Հուլիսի, 2025

default.jpg

Ալաբամայից 21-ամյա գիտնական Ջուլիան Բրաունը ներկայացրել է տնային պիրոլիզի համար նախատեսված իր նոր սարքավորումը։ Այն հավաքված է կենցաղային տեխնիկայի մասերից, աշխատում է արևի էներգիայով և վերամշակում է սովորական, չտեսակավորված պլաստիկ աղբը։ Գործընթացի արդյունքում ստացվում է «պլաստոլին»՝ բենզինի նման մի նյութ։

«Պլաստոլին» տերմինը հորինել է Բրաունը, սակայն այս նյութի օգտակարությունը կասկածի տակ է։ Ըստ Техкульт-ի հաղորդման՝ դրա վնասակարությունը արդեն բազմիցս ապացուցված է։ Բրաունը պլաստոլինի նմուշներ է ուղարկել գիտնականներին և քիմիայի ոլորտի մասնագետներին, որոնք հայտնաբերել են դրանում թունավոր նյութերի բարձր պարունակություն։ Ավելին, պլաստոլինի արտադրության գործընթացն էկոլոգիապես մաքուր չէ՝ ստեղծելով լրացուցիչ թափոններ։ Կարևոր է նաև, որ գործընթացը էներգատար է և տնտեսապես ոչ շահավետ. վառելիքի տեսքով ստացվող էներգիան զգալիորեն պակաս է, քան ծախսվածը։ Դրա համար էլ Բրաունն օգտագործում է արևային մարտկոցներ՝ ծախսերը նվազեցնելու նպատակով։

Այս տեխնոլոգիան ինքնին նորարարական չէ։ Այն պլաստիկի պիրոլիզի հայեցակարգի զարգացումն է, որը առաջարկվել էր դեռևս 1970-ականներին՝ վառելիքային ճգնաժամի ժամանակ։ Գործընթացն ընդգրկում է պոլիմերների տաքացում, դրանց քայքայում և ստացված հեղուկ զանգվածի զտում՝ ածխաջրածինների առանձնացման համար։ Անցյալում այս մեթոդը լայն կիրառում չուներ, սակայն այժմ՝ շրջակա միջավայրի պահպանության խստացված պահանջների ֆոնին և պլաստիկի աղբի կտրուկ աճի պայմաններում, այն առավել արդիական է դարձել։

Արդեն գոյություն ունեն կոմերցիոն կառույցներ, ինչպիսիք են Sparta Group-ը և RES Polyflow-ը, որոնք մասնագիտացած են պլաստիկն այրվող վառելիքի վերածելու գործում։ Նման ընկերություններն սկզբնական պլաստիկի զանգվածի 60-80%-ը վերածում են վառելիքի, սակայն դրա որակը դեռևս բարձր չի։ Այս վառելիքն օգտագործվում է հատուկ հարմարեցված տրանսպորտային միջոցներում։ Հիմնական նպատակն այս պահին սովորելն է՝ պլաստիկից առավել արդյունավետ և էժան գնով անջատել թանկարժեք բաղադրիչներ, ինչպիսիք են տեխնիկական ածխածինը, մոմը, մեթանը, բութանը, ամոնիակը, ինչպես նաև քիմիական հումքը։ Ջուլիան Բրաունն էլ հենց այս ուղղությամբ է շարժվում իր հետազոտություններում։