Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Քենիայի նախագահը պաշտոնական նստավայրի հսկայական եկեղեցու կառուցման աշխատանքներ է իրականացնում

5 Հուլիսի, 2025

default.jpg

Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն հայտարարել է, որ Նայրոբիի նախագահական նստավայրի տարածքում անձնական միջոցներով եկեղեցի կկառուցի։ Նա նշել է, որ այդ որոշման համար ներողություն չի խնդրի։

Ուրբաթ օրը Ռուտոն ասել է. «Ես ոչ մեկից ներողություն չեմ խնդրելու եկեղեցի կառուցելու համար։ Սատանան կարող է զայրանալ ու անել, ինչ կցանկանա»։ Նրա այս մեկնաբանությունը վրդովմունք է առաջացրել երկրում՝ հատկապես նրանց շրջանում, ովքեր քննադատում են իշխանության և եկեղեցու սերտ կապը։

Պարզ չէ՝ ում է անվանել «սատանա» Ռուտոն, սակայն նա հստակեցրել է, որ ոչինչ չի խանգարի շինարարությանը։

Քենիայի առաջատար լրատվամիջոցներից մեկը հրապարակել է նախագծի մանրամասները՝ 8000 հոգու համար նախատեսված մեծածավալ շինությունը կունենա վիտրաժային զարդապատկերներ։

Հաղորդվում է, որ քննարկվում է, թե արդյոք այն համապատասխանում է Քենիայի աշխարհիկ սահմանադրությանը։ Քննադատության կենտրոնում է նաև 9 միլիոն դոլարի կառուցման արժեքը՝ հաշվի առնելով բնակչության սոցիալ-տնտեսական դժվարությունները։ Ռուտոն հաստատել է, որ ծախսերը կհոգա ինքը, սակայն վեճեր են առաջացել՝ արդյոք նախագահական համալիրում անձնական նախագիծ իրականացնելը օրինական է։