Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Չենք կարող լռել այս ոտնձգությունների դեմ, երբ փորձում են խաթարել մեր հոգևոր պատկանելությունը». Արմաշ Սրբազան

5 Հուլիսի, 2025

default.jpg

Հուլիսի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցել է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:

Քարոզում Սրբազան Հայրը նշել է քրիստոնյայի հոգևոր պայքարի, ազատ ընտրության և պատասխանատվության կարևորությունը։ Նա ընդգծել է, որ մարդիկ կարող են կամ ծառայել Աստծուն՝ սիրով ու հնազանդությամբ, կամ ենթարկվել մեղքին ու եսասիրությանը։

Արմաշ եպիսկոպոսը նշել է, որ քրիստոնեությունը կոչ է անում Աստծո կամքին նվիրվածությամբ հասնել ազատության, ներքին ուժով հաղթահարել փորձությունները։

Նա նաև անդրադարձել է ներկա իրադարձություններին՝ շեշտելով, որ հայերն այսօր պետք է հավատարիմ մնան իրենց առաքելությանը, պահպանեն հոգևոր ու ազգային արժեքները։

«Մեր սիրելի եղբայրները՝ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները, ինչպես նաև ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանը, այս պահին ապօրինի կերպով ազատազրկված են։ Չենք կարող անտարբեր լինել, երբ խախտվում է մեր հոգևոր ազատությունը և ժողովրդի իրավունքները», – ասել է Արմաշ եպիսկոպոսը։

Սրբազան Հայրը հորդորել է հավատացյալներին աղոթել Սուրբ Էջմիածնի, Հայրենիքի խաղաղության, գերեվարվածների ազատության և նեղվածների մխիթարման համար։