Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Եվրամիությունը կարևորագույն հանածոների պաշարներ է կուտակում՝ պայմանավորված աշխարհաքաղաքական լարվածությամբ»

5 Հուլիսի, 2025

default.jpg

Եվրամիությունը մտադիր է ստեղծել կրիտիկական նշանակություն ունեցող հանածոների պահուստային պաշարներ՝ որպես աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին մատակարարման շղթաների խաթարմանը հակազդելու միջոց։ Այս մասին տեղեկացնում է Financial Times-ը՝ անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի նախապատրաստված փաստաթղթին։

Ըստ փաստաթղթի, ԵՄ-ն բախվում է բազմաթիվ մարտահրավերների, այդ թվում՝ աշխարհաքաղաքական լարվածության, հակամարտությունների, կլիմայական փոփոխությունների, շրջակա միջավայրի վատթարացման, ինչպես նաև կիբերանվտանգության սպառնալիքների աճին։

Փաստաթղթում ընդգծվում է, որ հաքերային հարձակումների, կիբերհանցագործությունների և պետությունների կողմից աջակցվող խմբերի գործունեության աճը նույնպես զգալի ռիսկեր է ստեղծում։

Փաստաթուղթը, որը կհրապարակվի հաջորդ շաբաթ, նշում է, որ այս պահին գոյություն ունի «սահմանափակ պատկերացում» այն մասին, թե որ կարևորագույն ռեսուրսներն են անհրաժեշտ ճգնաժամային իրավիճակներին արագ արձագանքելու համար։

Հիշատակելով, որ մարտ ամսին Եվրոպական հանձնաժողովն արդեն մշակել է պատրաստվածության ռազմավարություն, որում կոչ էր արվել անդամ երկրներին՝ խրախուսել պաշարների կուտակումը, ինչպես նաև քաղաքացիներին՝ ապահովել 72-ժամյա պաշար արտակարգ իրավիճակների դեպքում։

Այս ռազմավարությունը նախատեսված է եվրոպական երկրներին պատրաստ պահելու տարբեր ռիսկերի դեպքում, այդ թվում՝ բնական աղետների, կիբերհարձակումների և աշխարհաքաղաքական ճգնաժամերի, ներառյալ ռազմական ագրեսիայի հնարավորությունը։