Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Անկողնային հիվանդը՝ Թուրքիայում անտառային հրդեհների առաջին զոհը»

3 Հուլիսի, 2025

default.jpg

Թուրքիայի Իզմիր նահանգում անտառային հրդեհի հետևանքով զոհվել է տարեց մարդ։ Սա այս ամառ երկրում անտառային հրդեհներից առաջին հաստատված մահվան դեպքն է։ Դրա մասին տեղեկացրել է AHaber հեռուստաալիքը։

«Հրշեջներին հաջողվել է վերահսկել Մանաստիր գյուղում բռնկված հրդեհը, որտեղ կրակը հասել էր մոտակա բնակելի տներին։ Այրված տներից մեկում հայտնաբերվել է 80-ամյա Իբրահիմ Էրքանի դին։ Նա անկողնային հիվանդ էր և չի կարողացել փախչել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հրդեհը բռնկվել է հուլիսի 1-ին՝ Իզմիրի Չեշմե հանգստավայրի շրջակայքում և արագ վերածվել խոշոր աղետի։ Կրակը հասել է բնակելի տարածքներին, ինչի պատճառով երեք գյուղերի բնակչությունը հարկադրված է եղել լքել իրենց տները։ Իզմիր-Չեշմե մայրուղին ժամանակավորապես փակվել է, իսկ այրվող ճանապարհի տեսանյութերը լայն տարածում են ստացել սոցիալական ցանցերում։

Հուլիսի 2-ին Անթալիայի Էրմենեք շրջանում գրանցվել է մեկ այլ հրդեհ, ինչն ավելի է բարդացրել իրավիճակը։

Վերջին տվյալներով՝ երկրի երեք նահանգներում շարունակվող հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 50,000 մարդ։