Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Amio Era»-ին միացի՛ր հիմա. հաջորդ հաջողության հերոսը կարող ես լինել դու

3 Հուլիսի, 2025

default.jpg

“Երբ վերջապես ստացա նամակը, որ ընտրվել եմ և ծրագիրն ամբողջությամբ հոգում է իմ ուսման վարձը, ես հուզվեցի: Դա հաղթանակ էր ոչ միայն արդյունքի համար, այլ նաև մեծ աշխատանքի, հետևողականության և ինքս ինձ հաղթելու համար”:

Այս խոսքերը պատկանում են Amio Era կրթական աջակցության ծրագրի հաղթող մասնակիցներից մեկին: Այսպես է սկսվել ճանապարհը, որը փոխել է տասնյակ ուսանողների կյանքը՝ նրանց տալով նոր հնարավորություններ, աջակցություն և հավատ սեփական ուժերի հանդեպ:

“Բայց ամենամեծ նվերը, որ ես ստացա Amio Era-ից՝ ինքնավստահությունն էր: Ես սկսեցի հավատալ, որ կարող եմ, որ արժանի եմ, որ կյանքում հնարավոր է հասնել լուրջ բանի, եթե հավատում ես ինքդ քեզ: Այս ծրագիրն ինձ օգնեց հասկանալ, որ երբ անկեղծ ես, նվիրված և աշխատում ես ամբողջ սրտով՝ դռները բացվում են”:

Հաղթող ուսանողներն այսպես են նկարագրում իրենց փորձը: Նրանք խոստովանում են, որ սկզբում կասկածել են, թե արդյոք այս ոլորտը իրենց համար է: Սակայն՝ ոգեշնչված ուսանողներին աջակցելու գաղափարով, որոշել են փորձել և դարձել ծրագրի հաղթողներ:

Հայտերի ընդունման գործընթացը մոտենում է ավարտին: Հուլիսի 15-ը վերջին օրն է Amio Era կրթական ծրագրին մասնակցելու համար հայտ ներկայացնելու:

Ծրագրի կանոնակարգերի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Amio Era-ի պաշտոնական էջերին:

Ծրագիրը գործում է Հայաստանի Կենտրոնական Բանկի կողմից վերահսկվող կարգով: