Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Գազամատակարարումը պլանային կարգով կայուն կասեցվել է Երևանի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում»

3 Հուլիսի, 2025

default.jpg

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնում է, որ ձմռանը սպասվող բարձր բեռնվածությանը պատրաստվելու նպատակով՝ հուլիսի 4-ին ժամը 10:00-ից մինչև 18:00-ը, Երևան քաղաքի մի շարք շենքերում կդադարեցվի գազամատակարարումը։

Գազի մատակարարումը կդադարեցվի Աբելյան փողոցի թիվ 2/1 բազմաբնակարան շենքում, Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 21/2 բազմաբնակարան շենքում, Զովունի 30-րդ փողոցի թիվ 31 բազմաբնակարան շենքում բնակվող սպառողներին, ինչպես նաև «Նորիկ-90» հանրային կազմակերպությանը։

Այդ օրը ժամը 09:00-ից մինչև 18:00-ը գազամատակարարումը կդադարեցվի նաև Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ «Անի» և «Վան» թաղամասերում, Գրիբոյեդովի, Թումանյան, Խանջյան, Սայաթ-Նովայի, Գորկու, Գետափնյա, Վ․Սարգսյան, Երևայան փողոցներում, Կ․Դեմիրճյան փողոցի մի հատվածում բնակվող սպառողներին, ինչպես նաև «Տաշիր կաթ» ՍՊԸ-ին, «Խանում Գրիգորյան» ԱՁ-ին և «Աղասի Ռաֆայելյան» ԱՁ-ին։

Ժամը 10:00-ից մինչև 15:00-ն գազի մատակարարումը չի իրականացվելու Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, ինչպես նաև Վահան, Այգուտ, Թթուջուր, Գետիկ և Մարտունի բնակավայրերում։

Նույն օրը ժամը 09:00-ից մինչև 18:00-ը գազի մատակարարումը դադարեցվելու է նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Ազատամարտիկների փողոցի թիվ 5, 7 բազմաբնակարան շենքերում և Մ․Ստեփանյան փողոցի թիվ 8, 10, 12, 14, 16, 18, 20 բազմաբնակարան շենքերում։

«Գազպրոմ Արմենիա»-ն ներողություն է խնդրում անհարմարությունների համար և հորդորում է սպառողներին պահպանել անվտանգության կանոնները։