Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հովիկ Աղազարյան. «Բոլորս գիտենք, որ եկեղեցականներից ոչ մեկը չի պահպանել կուսակրոնությունը, և շատ էլ լավ արել»

9 Հունիսի, 2025

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հունիսի 9-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է եկեղեցու, կուսակրոնության և անձնական կյանքի վերաբերյալ հասարակական քննարկումներին։

«Բոլորս գիտենք, որ եկեղեցականներից ոչ մեկը չի պահպանել կուսակրոնությունը և շատ էլ լավ արել, դա էլ իմ անձնական կարծիքն է», – նշել է Աղազարյանը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է ենթադրություններին, այլ ոչ ապացուցված փաստերին։

Նրա խոսքով՝ կուսակրոնության գաղափարը վերաբերում է ընտանեկան հոգսերից զերծ մնալու և եկեղեցուն լիարժեք ծառայելու մոտեցմանը, սակայն պատմական կտրվածքով հոգևորականների սերունդ ունենալը չի կարելի բացասական երևույթ համարել։

Պատգամավորը, անդրադառնալով Վեհափառի շուրջ ծավալվող իրադարձություններին, համեմատություն անցկացրեց նախկին դեպքերի հետ՝ նշելով․

«Եթե ժամանակին թույլ չտային, որ Փաշինյանը փորձեր Ձեր SMS-ները կարդալ և Ձեր անկողին մտնել, ապա դա չէր կրկնի Վեհափառի հետ։ Այո, շատ տեղին հարց է»։

Անդրադառնալով անձնական կյանքի գաղտնիության և պետական անվտանգության փոխհարաբերությանը, Աղազարյանը շեշտեց, որ եթե հատուկ ծառայությունները իրականում բացահայտում են արժեքավոր տեղեկություններ, դա ընդունելի է․

«Բայց եթե նախապես սադրանք են կազմակերպում, նման բաներ տեղադրում, ապա՝ հարամ լինի իրենց կերած հացը»։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի գլխավորած «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից հնարավոր իմփիչմենթի նախաձեռնությանը, Աղազարյանը պարզեց՝

«Մենք դեմ չենք լինելու գործընթացին, բայց չենք սատարելու»։