Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՊԵԿ նախագահ. Եկեղեցին հարկային դաշտ բերելու քննարկում չկա

9 Հունիսի, 2025

Այս պահին եկեղեցուն հարկային դաշտ բերելու որևէ քննարկում կամ նախաձեռնություն չկա։ Այս մասին հունիսի 9-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Նա ընդգծեց, որ եկեղեցին, ինչպես մյուս կառույցները, այն մասով, որով իրականացվում է առևտրային գործունեություն, պարտավոր է վճարել համապատասխան հարկերը․

«Այն մասով, որով եկեղեցին առևտրային գործունեություն է իրականացնում, այդ մասով պարզ է, որ պետք է վճարի հարկեր։ Այն մասը, որը եկեղեցական գործունեությանն է վերաբերվում, այդ մասով հարկեր որպես այդպիսին չի վճարում»։

ՊԵԿ նախագահը հավելեց, որ իր պաշտոնավարման ընթացքում նման խնդիր չի արձանագրվել, սակայն պատրաստ է խորությամբ ուսումնասիրել հնարավոր հարցերը, եթե դրանք առաջադրվեն․

«Մենք վարչարարություն ենք իրականացնում։ Եթե վարչարարության ընթացքում կնկատենք որևէ խնդիր, համապատասխան գործիքակազմով կտեղեկացնենք ու կհուշենք մեր եկեղեցուն, որ այս խնդիրները կան և խնդրենք շտկել»։

Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների կողմից եկեղեցու վերաբերյալ հնչող հայտարարություններին, Հակոբյանը հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով, որ դա ՊԵԿ ղեկավարի լիազորությունների տիրույթում չէ։