Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հարկային մուտքերը 2025-ի առաջին հինգ ամսում աճել են 14.4 տոկոսով

9 Հունիսի, 2025

2025 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջե հավաքագրված հարկային մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.4 տոկոսով՝ հասնելով շուրջ 142 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտի։ Այս մասին հունիսի 9-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Ըստ նրա՝ ՊԵԿ-ին հաջողվել է արձանագրել «տպավորիչ տեմպեր»։

«Նման ցուցանիշները փաստում են ոչ միայն հարկային վարչարարության կատարելագործման, այլև տնտեսական ակտիվության բարձր մակարդակի մասին։ Սա, իր հերթին, նշանակում է, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավումն արդեն սկսվել է»,– նշել է Հակոբյանը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր հարկ վճարողներին՝ իրենց կարգապահ մասնակցության համար։