Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ի հեճուկս «թավշե հեղափոխության» «իդեալների». մարզպետարանները գնումների 61 տոկոսն իրականացրել են մեկ անձից

11 Հունիսի, 2025

Մարզպետարանների ծախսերը 2024թ. կազմել են 5.8 մլրդ դրամ։ Այս մասին հունիսի 11-ին հայտնել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական ​​բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ։Այսպիսով, միջոցների իրացումը կազմել է 96.9 տոկոս: «Սկզբում միջոցները պետք է ուղղվեին 10 ծրագրի՝ 17 միջոցառմամբ, սակայն հետո որոշվել է դրանց թիվը հասցնել 22-ի»,- տեղեկացրել է Հովհաննիսյանը:Մարզպետարանները կատարել են 345 մլրդ դրամի գնումներ։ Դրանցից 210 մլն դրամը կամ 61 տոկոսը կատարվել է մեկ անձից»։ Նշենք, որ մինչեւ իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը կտրականապես դեմ էր նման գործելակերպին։