Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը hյուրընկալել է Ռուսաստանի մի շարք շրջանների նահանգապետերին

6 Հունիսի, 2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն hունիսի 4-ին ընդունել է Ռուսաստանի Արխանգելսկի, Իրկուտսկի և Ռոստովի շրջանների, ինչպես նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի նահանգապետերին՝ Ալեքսանդր Ցիբուլսկիին, Իգոր Կոբզևին, Յուրի Սլյուսարին, Վենիամին Կոնդրատևին և Վլադիմիր Վլադիմիրովին։

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, նրանք Հայաստան էին ժամանել՝ մասնակցելու Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ հոբելյանական ֆորումին։

Փոխվարչապետ Գրիգորյանը, ողջունելով պատվիրակությանը, ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության զարգացման կարևորությունը և վստահություն հայտնել, որ ֆորումի շրջանակում Հայաստանի մարզերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կվերածվեն կոնկրետ բովանդակության և համատեղ նախագծերի։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ հատկապես առևտրատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։