Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ռուսաստանի դեսպանին Ադրբեջանում ձերբակալված քաղաքացիներին այցելելու թույլտվությունը մերժվել է․ Զախարովա

2 Հուլիսի, 2025

default.jpg

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ իրենք խնդրել են Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն տալ այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։

«Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելել Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին», — ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ակնկալում է, որ Ադրբեջանի կողմից խուսափեն լարվածությունը սրող քայլերից։ «Մենք կոչ ենք անում ադրբեջանական կողմին վերադառնալ միջպետական հարաբերությունների նորմալ մակարդակին։ Նման գործողությունները լուրջ վնաս են հասցնում երկկողմ կապերին, և մենք համոզված ենք, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն համագործակցության միջոցով», — ավելացրել է Մարիա Զախարովան։