Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«ՀԾԿՀ-ն ներկայացրել է Հանրային էլեկտրոնային ծառայությունների բաժանորդագրման պայմանագրերի նոր կարգավորումներ»

2 Հուլիսի, 2025

default.jpg

2025 թվականի հուլիսի 2-ին Հանրային Ծառայությունների Կարգավորման Հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոր կանոնակարգ է հաստատել, որը վերաբերում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների բաժանորդային պայմանագրերին։

Սկսած 2025 թվականի նոյեմբերի 1-ից, եթե բաժանորդը որոշակի ժամկետով պայմանագիր է կնքել, որը նախատեսում է ինքնաբերաբար երկարաձգում, ապա ծառայություն մատուցող օպերատորը պարտավոր է պայմանագրի ժամկետի ավարտից առնվազն 5 օր առաջ տեղեկացնել բաժանորդին պայմանագրի ավարտի և ինքնաբերաբար երկարաձգման պայմանների մասին։

Ավելին, եթե պայմանագիրը կնքված է որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ և նախատեսում է ինքնաբերաբար երկարաձգում, բաժանորդը կունենա իրավունք այն միակողմանի դադարեցնել առանց լրացուցիչ վճարների (տույժ, տուգանք կամ հրաժարագին)՝ ինքնաբերաբար երկարաձգվելուց հետո առնվազն 30 օրվա ընթացքում։