Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ով իր երկրի ու Եկեղեցու պատմության պատառիկներ չգիտի, ապագա չունի». Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ

2 Հուլիսի, 2025

default.jpg

Հուլիսի 1-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Սուրբ Պատարագ՝ նվիրված Հայրենիքի խաղաղության, գերյալների ազատության և նեղյալների մխիթարության համար։ Պատարագը մատուցել է Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը։

Իր քարոզում Սրբազան Հայրը հիշատակել է «Որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում» (Ծննդոց 16.8) աստվածաշնչյան հարցը՝ նշելով, որ այն վերաբերում է յուրաքանչյուր մարդուն։ Նա ընդգծել է, որ պատասխանը գտնելու համար անհրաժեշտ է մոտենալ Հիսուս Քրիստոսին, ճանաչել աստվածային ճշմարտությունը և ապաշխարությամբ գտնել մարդու իրական կոչումը։

Սրբազանը նշել է, որ այս հարցը հատկապես կարևոր է Հայաստանի համար՝ ներկա դժվարին պայմաններում։ «Ամեն մի հայ, եթե ծանոթ է իր երկրի և Եկեղեցու պատմությանը, կարող է պարզ պատասխան տալ՝ որտեղից է գալիս և ուր է գնում։ Առանց անցյալի իմացության՝ անհնար է կառուցել ապագան», — ասել է Գրիգոր եպիսկոպոսը՝ կոչ անելով ներկաներին պահպանել ազգային ինքնությունը։

Պատարագի ընթացքում ներկաները աղոթել են ազատազրկված Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների, բարերար Սամվել Կարապետյանի, ինչպես նաև բոլոր նեղյալների ու գերյալների ազատության համար։ Աղոթք է բարձրացվել նաև Հայաստանի խաղաղության և բարգավաճման համար։