Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Քրդստանի Բանվորական Կուսակցությունը զինաթափումը կսկսի 10 օրից»․ թուրքական լրատվակ

2 Հուլիսի, 2025

default.jpg

**Քրդական բանվորական կուսակցության զինյալների առաջին խումբը կդադարեցնի զինված պայքարը**

Թուրքիայում արգելված և ահաբեկչական ճանաչված Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) 50 զինյալներ վայր կդնեն զենքը Իրաքի հյուսիսում գտնվող Դոհուկ քաղաքում։ Զինաթափման գործընթացը, ըստ պլանի, կավարտվի սեպտեմբերին։ Այս մասին տեղեկություններ են հրապարակել թուրքական լրատվամիջոցները։

ՔԲԿ-ի զինյալների կողմից զենքի հանձնումը կկայանա Թուրքիայի, Իրաքի կենտրոնական իշխանությունների և Իրաքի Քրդստանի վարչակազմի հսկողությամբ։ Այն կիրականացվի առանց երրորդ երկրների կամ ՄԱԿ-ի մասնակցության։ Ավելի ուշ բոլոր ճամբարները կհանձնվեն իրաքյան իշխանություններին։

«Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հաստատել է, որ զինաթափումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում. «Մենք հասել ենք մի փուլի, երբ սա կարող է իրականանալ առաջիկա օրերին։ Սա կարևոր քայլ կլինի Թուրքիան ահաբեկչությունից ազատելու համար»։

Նախկինում հայտնի էր դարձել, որ ՔԲԿ-ի զինաթափումը կարող է տևել 3-4 ամիս։ Սպասվում է, որ 3400 զինյալ կհրաժարվի զենքից, որոնցից մոտ 2000-ը կվերադառնա Թուրքիա։ Կուսակցության ղեկավարությունը (մոտ 250 մարդ) կարող է տեղափոխվել Եվրոպայի և Հարավային Աֆրիկայի երկրներ։

Հիշատակենք, որ փետրվարին ՔԲԿ-ի ղեկավար Աբդուլլահ Օջալանը, ով Թուրքիայում դատապարտված է ցմահ ազատազրկման, կոչ էր արել կազմակերպությանը դադարեցնել զինված պայքարը։ Մայիսին ՔԲԿ-ն համագումարում որոշեց լուծարվել՝ ավարտելով մոտ 50 տարի տևած հակամարտությունը Թուրքիայի իշխանությունների հետ։ Կազմակերպությունն այսուհետև պայքարելու է ժողովրդավարական և քաղաքական մեթոդներով։