Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սերժականները որոշել են Մայր Աթոռը այլ երկիր տեղափոխել. եկեղեցու հայրենիքը Հայաստանն է, Ռուբինյանի պնդմամբ

2 Հուլիսի, 2025

default.jpg

Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը իր «Ֆեյսբուք» էջում մեկնաբանել է ՀՀԿ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի հայտարարությունը, որտեղ վերջինս առաջարկել է Մայր Աթոռը Հայաստանից տեղափոխել այլ երկիր։

«Սերժականները (խոսքը ՀՀԿ նախկին պատգամավորի մասին է) հիմա որոշել են, որ Մայր Աթոռը պետք է տեղափոխվի այլ երկիր։

Առանց երկար վերլուծությունների պարզ ու հստակ ասեմ. ոչ, հարգելի՛ սերժականներ, Մայր Աթոռը ոչ մի տեղ չի տեղափոխվի: Այն կմաքրվի ձեր կողմնակիցներից և կմնա Հայաստանի Հանրապետությունում։

Հնարավոր է, որ Կտրիճ Ներսիսյանն ու ձեզ համար Հայաստանը հայրենիք չլինի, սակայն եկեղեցու հայրենիքը միանշանակ Հայաստանն է։

Եկեղեցու իրական պաշտպանները տեսնում եք։ Աստված խնայի եկեղեցուն ձեր նման պաշտպանությունից»,- գրել է Ռուբինյանը։