Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հարավային Կովկասում երկար սպասված և կայուն խաղաղության հաստատմանը մենք արդեն այսքան մոտ ենք». Հակոբ Արշակյան

2 Հուլիսի, 2025

default.jpg

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կանադայի օրին նվիրված միջոցառմանը, որին հյուրընկալվել է Հայաստանում Կանադայի դեսպանատունը։ Նա որպես պատվավոր հյուր հանդես է եկել բացման խոսքով։

«Հարգելի դեսպան Թըրներ,
Ձերդ գերազանցություն,
Տիկնայք և պարոնայք,

Հայաստանի իշխանությունների, հայ ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Կանադայի կառավարությանն ու ժողովրդին՝ Կանադայի օրվա կապակցությամբ։

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանն ու Կանադան կառուցել են ամուր գործընկերություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ժողովրդավարական արժեքների և ընդհանուր նպատակների վրա։ Մեր երկրները շարունակում են խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում։

Հայաստանի և Կանադայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ներառյալ միջխորհրդարանական կապերը, կարևոր դեր ունի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Հատուկ նշանակություն ունի Կանադայում Հայաստանի և Երևանում Կանադայի դեսպանությունների գործունեությունը՝ նպաստելով համագործակցության ընդլայնմանը։

Որպես հաջողված օրինակ՝ կարելի է նշել «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» նախագիծը, որն իրականացվում է Կանադայի խորհրդարանական կենտրոնի կողմից և նպաստում է Ազգային ժողովում արդյունավետ կառավարման մեխանիզմների զարգացմանը։

Կանադայի կողմից Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական զարգացմանը ցուցաբերած աջակցությունը մեծապես գնահատվում է։ Այն հատկապես կարևոր է ներկա աշխարհաքաղաքական պայմաններում։

Հայաստանը կարևորում է տնտեսական համագործակցության ընդլայնումը Կանադայի հետ։ Պատրաստ ենք համատեղ աշխատել առևտրի, ներդրումների, բարձր տեխնոլոգիաների, նորարարության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ։

Համագործակցության խորացումը կնպաստի մեր երկրների ժողովուրդների բարգավաճմանը։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Կանադայի հայ համայնքին՝ մշակույթի և ընդհանուր արժեքների պահպանման գործում նրա ունեցած ներդրման համար»,— ասել է Հակոբ Արշակյանը և մաղթել Կանադայի ժողովրդին խաղաղություն, հաջողություն և բարգավաճում։

Միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները։