Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մակրոն զանգահարել է Պուտինին. Աշխարհի լրատվամիջոցները պատմել են, թե ինչի մասին էին խոսում երկու առաջնորդները

2 Հուլիսի, 2025

273627032.jpg?2500538821751421452

Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնին հաղորդել է, որ Մոսկվան չի թույլատրի նախկինում կատարված սխալները: Այդ ընթացքում Պուտինը հաշվի կառնի, որ արևմտյան երկրներն ընդգրկված են Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության մեջ, գրում է Le Figaro-ն:

Մյուս կողմից՝ Կրեմլում հայտարարել են, որ զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնին բացատրել է, որ Արևմուտքը պատասխանատու է Ուկրաինայում առկա իրավիճակի համար, ինչպես նաև նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հետ ցանկացած խաղաղ պայմանագիր պետք է լինի «երկարաժամկետ»:

Daily Mail-ի տվյալներով՝ քննարկման ընթացքում առաջնորդները տարաձայնություններ են ունեցել Ռուսաստանի իրականացրած հատուկ ռազմագործողության ընթացքում իր կազմում ընդգրկված տարածքների ճանաչման հարցով:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ցանկացած հնարավոր խաղաղ համաձայնագիր պետք է ունենա «համապարփակ և երկարաժամկետ բնույթ» և հիմնված լինի «նոր տարածքային իրականությունների» վրա:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ուկրաինան պետք է ընդունի Ռուսաստանի կողմից իր տարածքների մի մասի զավթումը որպես ցանկացած խաղաղ համաձայնագրի մաս: Միևնույն ժամանակ, Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի՝ ընդունել տարածքային զիջումները, թե ոչ:

Մակրոնի գրասենյակի տվյալներով՝ հեռախոսազրույցի ընթացքում ֆրանսիայի նախագահը շեշտել է Ֆրանսիայի անսասան աջակցությունը Ուկրաինայի սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը:

The Strait Times-ը հաղորդում է, որ չնայած երկու երկրների ղեկավարների դիրքորոշումները բևեռացված են, նրանք պայմանավորվել են ապագայում շարունակել երկխոսությունը:

Ֆրանսիայի նախագահը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները, սակայն Ռուսաստանի ղեկավարը պատասխանել է, որ հակամարտության համար մեղավորը Արևմուտքն է:

Զրույցը տևել է ավելի քան երկու ժամ, և Մակրոնն ու Պուտինը պայմանավորվել են ապագայում լրացուցիչ կապեր ունենալ Ուկրաինայի և Իրանի հարցերով:

Bloomberg-ը շեշտում է այն հարցերը, որոնք վերաբերում էին Իրանին՝

Ռուսաստանը հայտարարել է, որ աջակցում է Իրանի՝ խաղաղ նպատակներով միջուկային էներգիա զարգացնելու իրավունքին: Ռուսաստանը կառուցել է Իրանի միջուկային էլեկտրակայանը Բուշեհրում և աշխատում է դրա ընդլայնման ուղղությամբ: