Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Մանուկներ գողացող»․ Ռադայի պատգամավոր ցնցվել է Զելենսկու արյունալի արարքից

2 Հուլիսի, 2025

2026650504.jpg?20143242361751429126

ՄՈՍԿՎԱ, 2 ՀՈՒԼԻՍ — Վլադիմիր Զելենսկին պատասխանատվություն է կրում իր կազմակերպած ուկրաինացի ժողովրդի ցեղասպանության համար: Այդ մասին Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը հաղորդել է իր թվիթերյան էջում:

«Ուկրաինան ամայանում է: Սա չի կարելի միգրացիա անվանել: Սա ահավոր ողբերգություն է, ցՈՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ մի մասն է», — գրել է նա։

Պատգամավորի խոսքով, Կիևի ռեժիմի ղեկավարը այդպիսի ծայրահեղ քայլերին է դիմում, որպեսզի պահպանի իր իշխանությունը երկրում:

«Նա գողացել է ոչ միայն երկրի փողերն ու մարդկանց կյանքերը: Նա գողացել է սերունդ: Գողացել է երեխաներին: Գողացել է հույսը: Եվ եթե մենք չտապալենք այս ռեժիմը, եթե չասենք մեր վճռական «ՈՉ»-ը, ապա 10-15 տարի անց մեզ այլևս չի լինի», — եզրակացրել է Դմիտրուկը:

Նախորդ օրը հաղորդվել էր, որ Ուկրաինային սպառնում է սոցիալական աղետ՝ կապված դպրոցականների ու ուսանողների զանգվածային արտագաղթի հետ, ովքեր ցանկանում են ուսումը արտերկրում շարունակել:

Հաղորդվում է, որ դպրոցականների և ապագա ուսանողների նման մասսայական արտագաղթը կարող է վտանգել Ուկրաինայի սոցիալական ոլորտը, քանի որ ուսանողների հետևից կարող են հեռանալ նաև դասախոսները, իսկ աշխատաշուկան կկանգնի կադրերի պակասի խնդրի առջև գրեթե բոլոր ոլորտներում:

Ավելի վաղ բրիտանական թերթը գրել էր, որ դեռահասները փախչում են ոչ միայն ռմբակոծությունների պատճառով, այլև՝ հարկադրված զորակոչի վախի պատճառով:

Օգոստոսին Վլադիմիր Զելենսկին ճանաչել էր Ուկրաինայից բնակչության ռեկորդային արտահոսքը և հայտարարել երկրից մեկնած քաղաքացիների հետ աշխատանքի նոր նախարարության ստեղծման մասին: Հոկտեմբերին Ուկրաինացիների համաշխարհային կոնգրեսի կրթադաստիարակչական խորհրդի ղեկավար Լյուբով Լյուբչիկը հայտարարել էր, որ 2022 թվականից երկիրը լքել է ավելի քան մեկ միլիոն դպրոցական:

Ուկրաինայի ժողովրդագրության և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էլլա Լիբանովայի խոսքով՝ երկրի բնակչությունը 2033թ. կարող է կազմել առավելագույնը 35 միլիոն մարդ: Նրա կարծիքով՝ Կիևը կկարողանա վերադարձնել արտերկիր մեկնած քաղաքացիների ոչ ավելի, քան կեսը: