Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

8 Հունիսի, 2025

Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորների խմբին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի։

Տեր Խաչեր քահանան Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ուխտագնացության ընթացքը՝ նշելով, որ ուխտավորները նախ այցելել են Արևմտյան Հայաստան, ապա հայրենիքում՝ Սուրբ Էջմիածին, որպեսզի ստանան Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը։

Վեհափառ Հայրապետը, փոխանցելով իր օրհնությունն ուխտավորներին, գոհունակությամբ անդրադարձավ Ավստրալիայի հայ համայնքի եկեղեցասեր և հայրենանվեր գործունեությանը։ Նորին Սրբությունը շեշտեց, որ նման ուխտագնացությունները հատկապես հայրենիքի համար դժվարին ժամանակներում ոգեղեն աջակցություն են հանդիսանում Հայաստանում ապրող հավատավոր ժողովրդին։

Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ արեց ուխտավորներին՝ հանդիպել հայրենազրկված արցախցիներին, ծանոթանալ նրանց կենսական դժվարություններին և հնարավորության սահմաններում աջակցել ու զորակցել նրանց։

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը հայցեց Աստծո առաջնորդությունն ու օրհնությունը ուխտավորների կյանքում՝ մաղթելով, որ Տերը մշտապես պահի ու պահպանի նրանց Իր սիրո և խնամքի ներքո։