Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Բրուցելոզի բռնկումը Շիրակում դուրս է գալիս վերահսկողությունից․ Մհեր Մելքոնյան

8 Հունիսի, 2025

Շիրակի մարզում, մասնավորապես՝ Աշոցք համայնքի մի շարք բնակավայրերում, բրուցելոզի վարակը լուրջ չափերի է հասել, ինչի հետևանքով գյուղացիները կորցնում են իրենց ապրուստի միակ աղբյուրը՝ անասունները, առանց որևէ պետական աջակցություն ստանալու։ Այս մասին ահազանգում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

«Այս իրավիճակն այլևս ոչ թե մասնագիտական բացթողում է, այլ իշխանությունների հանցավոր անփութություն», – գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում։

Մելքոնյանի խոսքով՝

  • Վարակված անասուններ են հայտնաբերվել տարբեր գյուղերում,
  • Մարդիկ չեն իրազեկվել վտանգների մասին և շարունակում են շփվել հիվանդ կենդանիների հետ՝ առանց պաշտպանության միջոցների,
  • Պետական կառույցները լուռ են․ ոչ վերահսկողություն, ոչ փոխհատուցում, ոչ կանխարգելիչ միջոցառումներ։

Պատգամավորը այցելել է Մուսայելյան բնակավայր, որտեղ, ըստ նրա, իրավիճակը չափազանց լուրջ է․

«Գյուղացիները մնացել են մենակ՝ առանց պետական որևէ լուրջ աջակցության»։

Մհեր Մելքոնյանը պահանջում է հետևյալ քայլերը․

Շտապ արձագանք՝ առողջապահության և սննդանվտանգության կառույցների կողմից,

Համապարփակ ստուգումներ Շիրակի մարզի բոլոր գյուղական բնակավայրերում,

Արդար փոխհատուցում՝ ֆերմերներին հասցված վնասի դիմաց,

Իրազեկման համապետական արշավ՝ բրուցելոզի կանխարգելման համար։