Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ավինյանը «Ակտիվ քաղաքացի» հարթակի ամենաակտիվ մասնակիցներին շնորհակալագրերով պարգևատրեց

1 Հուլիսի, 2025

default.jpg

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել «Ակտիվ քաղաքացի» հարթակին մասնակցած երևանցիներին և քաղաքապետարանի աշխատակիցներին, ովքեր օգնել են քաղաքային խնդիրները լուծելուն:

Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը իր գործունեության կենտրոնում դնում է քաղաքացու կարիքները։ «Ակտիվ քաղաքացի» հարթակը ոչ միայն տեխնոլոգիական գործիք է, այլև հնարավորություն՝ փոխելու քաղաքային կառավարման մոտեցումը՝ դարձնելով այն ավելի բաց և հարմար քաղաքացիների համար:

Նա ընդգծել է, որ Երևանում ձևավորվում է վստահության նոր մշակույթ, որն արտացոլվում է և՛ քաղաքապետարանի աշխատակիցների նվիրումով, և՛ երևանցիների ակտիվ մասնակցությամբ։ Քաղաքացիների դիտարկումներն ու առաջարկությունները օգնում են ախտորոշել և լուծել խնդիրները:

«Յուրաքանչյուր հարց, պատասխան, արձագանք և լուծում հիմք է դառնում մեր քաղաքի նոր դիմագծի ձևավորման համար։ Քաղաքապետարանի ամենաակտիվ աշխատակիցները այս գործընթացի առաջնորդներն են»,– ասել է քաղաքապետը:

Նա նաև հիշատակել է, որ քաղաքացին է հանդիսանում փոփոխությունների հիմնական շարժիչ ուժը, և նրա օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարող է յուրաքանչյուր երևանցի նպաստել իր քաղաքի զարգացմանը:

«Մեր նպատակը բաց, հասանելի, ժողովրդավար և պատասխանատու Երևանն է։ Շնորհակալություն բոլորիդ՝ նվիրվածության և կարևոր աշխատանքի համար»,– ավելացրել է Ավինյանը: