Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Գերմանիայում տղամարդը սուր առարկայով դաժան հարձակում է կատարել ընկերությունում. 1 զոհ, մի շարք վիրավորներ

1 Հուլիսի, 2025

default.jpg

Գերմանիայի Բավարիա երկրամասում երեքշաբթի առավոտյան սուրով զինված անձը հարձակվել է մի ձեռնարկության աշխատակիցների վրա։ Ըստ տեղի ոստիկանության՝ հարձակման հետևանքով չորս մարդ վնասվածքներ է ստացել, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Մելլրիխշտադտ քաղաքի Զոնդհայմեր փողոցում գտնվող ընկերության շենքում։ Տուժածներին օգնություն են ցուցաբերել բազմաթիվ արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցներ։ Ընկերության պաշտոնական անվանումը չի հրապարակվել։

Ոստիկանությունը հաստատել է, որ կասկածյալն արդեն ձերբակալվել է և այլևս հանրության համար վտանգ չի ներկայացնում։ Այս պահին դրդապատճառները պարզ չեն։

Գերմանական «Բիլդ» թերթի տեղեկություններով՝ հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ։ Իրադարձությունները ծագել են «Ueberlandwerk Rhön» էլեկտրաէներգետիկ ընկերության տարածքում։