Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Աշոտ Պետրոսյանը մահացել է. Քաղավիացիայի կոմիտեի հայտարարություն»

30 Հունիսի, 2025

default.jpg

Մահացել է փորձառու օդաչու Աշոտ Տարզանի Պետրոսյանը։ Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

«Աշոտ Պետրոսյանը 1969-1974 թվականներին սովորել է Լենինգրադի ավիացիոն ակադեմիայում։ Աշխատել է որպես ՏՈւ 134, ՏՈւ 154 և ԻԼ 86 ինքնաթիռների ավագ օդաչու։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում և մի շարք ավիաընկերություններում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։

2016 թվականից աշխատել է Պաշտպանության նախարարության Ռազմական ավիացիայի ինստիտուտում՝ որպես «Օդային նավարկություն» առարկայի ավագ դասախոս։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում Աշոտ Պետրոսյանի ընտանիքին, մտերիմներին և գործընկերներին»,– նշված է կոմիտեի հաղորդագրությունում։