Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Անսպասելի եղանակային փոփոխություններ՝ Հայաստանում, որոնք կարող են ազդել ձեր պլանների վրա

30 Հունիսի, 2025

default.jpg

Հուլիսի 1-ին գիշերը և օրվա երկրորդ կեսին Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ՝ հնարավոր է նաև կարկուտ։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ ամպրոպի ժամանակ հարավարևմտյան քամին կուժեղանա մինչև 18-22 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։ «Հայպետհիդրոմետի» տվյալներով՝ Երևանում եղանակը կլինի առանց տեղումների։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կկազմի +14+16 աստիճան, իսկ հաջորդ օրը ցերեկը՝ +27+29:

Մարզերում օդի ջերմաստիճանը կլինի հետևյալը.

Շիրակում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +21+25,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +20+24,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +26+29,

Սևանա լճի ավազանում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +19+23,

Լոռիում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+24,

Տավուշում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +26+28,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +20+23,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +25+29,

Արարատում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +29+31,

Արմավիրում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +29+31,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +19+22,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +29+32,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +28+30,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +21+24: