Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Միքայել Սրբազանը վարչապետի թեկնածու լինելուց ինչո՞ւ հրաժարվեց. փաստաբանի մեկնաբանությունը

30 Հունիսի, 2025

default.jpg

Մեր գլխավոր խնդիրը Միքայել Սրբազանի իրավունքների պաշտպանությունն է։ Այս մասին հունիսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խմբի անդամ Արա Զոհրաբյանը։ Նա խոսել է անվստահություն հայտնելու գործընթացում Սրբազանին վարչապետի թեկնածու ներկայացնելու վերաբերյալ։

«Այժմ նրան մեղադրում են՝ ասելով, որ իբր ռազմական հեղաշրջման, այսինքն՝ իշխանությունը զավթելու կոչեր է արել։ Սրբազանը հերքում է՝ նշելով, որ նման կոչեր չի անել, և իր ասածը քննադատություն է եղել։ Միևնույն ժամանակ, ընթացքում է գնում մի գործընթաց, որտեղ ասվում է, թե նա իրենց վարչապետի թեկնածուն է։ Պատկերացրեք պաշտպանության տեսանկյունից. թվում է, թե ուզում են արհեստական կերպով կապ հաստատել՝ այդ կոչերի տրամաբանությունը հիմնավորելու համար»,- ասել է Զոհրաբյանը։

«Ավելին կասեմ. երբ նույն օրը եկեղեցու բակում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ մեկը հարցրեց՝ արդյոք նման բան է ասել, Սրբազանը նույնիսկ բարկացավ ու պատասխանեց. «Այո, ասել եմ, լավ եմ արել, կասեմ էլ»։ Այդ հատվածն իրենք բերել են դատարան և փորձել ապացուցել, որ նա կրկնում է նույն հանցագործությունը՝ որպես կալանքի միջնորդության հիմք։ Այսինքն՝ ամեն ինչ արձանագրում են, որպեսզի մի բառ պոկեն ու օգտագործեն Սրբազանի դեմ»,- ավելացրել է նա։

«Դրա համար էլ, Սրբազանի համաձայնությամբ, մեր հինգ փաստաբանների ներկայությամբ կազմվեց այդ տեքստը, և մենք որոշեցինք այն հրապարակել, երբ ամեն ինչ ավարտվի ու դուրս գանք։ Ուստի, երբ քննչական գործողություններն ավարտվեցին, ես շենքում հենց այնտեղ հրապարակեցի հայտարարությունը, դուրս եկա ու սկսեցի խոսել լրատվամիջոցների հետ»,- ընդգծել է Արա Զոհրաբյանը։