Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ծիծեռնակաբերդի խճուղու նոր հատվածներ փլուզման վտանգի տակ են. Ավինյան

30 Հունիսի, 2025

default.jpg

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները գործնականում ավարտվել են։ Սակայն Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Սամվել Ղուկասյանը խնդրել է ժամանակավորապես պահպանել պատնեշները։

Այդ մասին նա տեղեկացրել է հունիսի 30-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Ղուկասյանը նշել է, որ դեռևս քննարկվում են երկրորդ փուլի աշխատանքները, ինչպես նաև ճանապարհի լայնացման հարցերը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանել է իրավիճակը. «Ինչպես ես հասկանում եմ, ռիսկը գոյություն ունի ոչ միայն փլուզված հատվածում, այլև հարակից տարածքներում։ Որպեսզի կանխենք հնարավոր նոր փլուզումները, անհրաժեշտ է ամրապնդել նաև հարևան հատվածները, որոնք դեռ չեն փլվել, բայց վտանգավոր են»։

Նա ավելացրել է. «Այդ իսկ պատճառով կխնդրեմ հստակեցնել այդ աշխատանքների ժամանակացույցը, որպեսզի կարողանանք պլանավորել։ Առաջին փուլի աշխատանքներն ավարտված են, փլուզված մասը վերականգնվել է։ Հիմա անհրաժեշտ է հաջորդ փուլի մասին ժամանակագրություն ներկայացնել»։