Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Փորձնական շաբաթ»՝ YES էլեկտրոնային հարթակի գործարկումը քաղաքապետարանի կողմից

30 Հունիսի, 2025

default.jpg

YES հարթակի ստեղծումը նախաձեռնվել է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ քաղաքի բոլոր ծառայությունները էլեկտրոնային ձևաչափով հասանելի դարձնելու նպատակով: Այս մասին հունիսի 30-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Խորհրդակցության ընթացքում Երևան քաղաքի տեխնոլոգիաների կառավարման կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը ներկայացրեց YES (Երևանի էլեկտրոնային ծառայություններ) համակարգը: Այս նախագծի շնորհիվ քաղաքի բնակիչները կկարողանան օգտվել քաղաքապետարանի բոլոր ծառայություններից առցանց:

Մանուկյանը նշեց, որ համակարգում գրանցվելուց հետո այն ավտոմատ կերպով կբացի օգտատիրոջ անշարժ ու շարժական գույքի, ինչպես նաև ծառայությունների տվյալների բազան: Քաղաքացիները կկարողանան կատարել նաև տարբեր վճարումներ:

«Սա կլինի մեկ պատուհան համակարգ, որտեղ բոլոր գործընթացները հնարավոր կլինի կատարել տանից»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Քաղաքապետը հավելեց, որ համակարգը ներառելու է դեմքի ճանաչման տեխնոլոգիայի միջոցով մուտքի հնարավորություն:

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հաստատեց, որ համակարգ կարելի կլինի մուտք գործել նաև նույնականացման քարտի միջոցով:

Ավինյանը հայտարարեց, որ առաջիկա շաբաթը կլինի փորձնական՝ քաղաքապետարանի վարչությունները պետք է ստուգեն համակարգը և վերացնեն բոլոր թերությունները: Նա նաև հորդորեց մինչև տարվա վերջ ավարտել հարթակի բջջային հավելվածի մշակումն ու գործարկումը: