Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ալիք». Իրանի նախագահի հատուկ օգնականը հանդիպել է ռմբակոծության զոհ դարձած թեհրանահայ ընտանիքի հետ

29 Հունիսի, 2025

default.jpg

Իրանի նախագահի հատուկ օգնական, Էթնիկ, կրոնական և դավանանքային հարցերով խորհրդի նախագահ Հոջաթոլեսլամ Սեյեդ Մահմուդ Ալավին այսօր, կիրակի առավոտյան, այցելել է հիվանդանոցում գտնվող թեհրանահայ ընտանիքին, որը տուժել և վիրավորվել է Իսրայելի ռմբակոծության հետևանքով։

Այցի ժամանակ Ալավին հանդիպել է 72-ամյա Անահիտ Շահբազյանին, որը ծանր վիրավորումներ է ստացել։ Նա նրան փոխանցել է Իրանի նախագահ Իբրահիմ Փեզեշքյանի բարեմաղթանքները և արագ ապաքինում մաղթել։

Նշվում է, որ հայ ընտանիքի մյուս երեք անդամները, որոնք ստացել էին համեմատաբար թեթև վերքեր, հիվանդանոցից դուրս են գրվել դեպքից երկու օր անց։