Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հունիսի 30-ից հուլիսի 4-ը եկեղեցիներում գերյալների ազատության ու հայրենիքի խաղաղության համար պատարագ կմատուցվի»

29 Հունիսի, 2025

default.jpg

Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշմամբ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի նշխարների գյուտի տոնի նախօրեին կազմակերպվող շաբաթապահքի օրերին (հունիսի 30-ից մինչև հուլիսի 4-ը) Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվելու։

Պատարագներն անցկացվելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, ինչպես նաև թեմական առաջնորդանիստ եկեղեցիներում՝ ժամը 18:30-ին։ Աղոթքները նվիրված են հայրենիքի խաղաղությանը, նեղյալների մխիթարությանն ու գերյալների ազատագրությանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղեկություն է հրապարակել այդ մասին։