Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«2 մլն տարի առաջ լիճը պատահաբար ստեղծել է Երկրի ամենախոր ճեղքը՝ գիտնականների բացահայտմամբ»

29 Հունիսի, 2025

default.jpg

Հելս կիրճը ավելի քան 600 մետրով խորն է, քան Մեծ կանյոնը, և գիտնականներին վերջապես հաջողվել է պարզել դրա ձևավորման գաղտնիքը: Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այն առաջացել է ավելի քան 2 միլիոն տարի առաջ՝ հզոր ջրհեղեղի արդյունքում:

Հյուսիսային Ամերիկայի ամենախորը գետային կիրճը՝ Հելսը, երկար ժամանակ մնացել է գիտական առեղծված: Այժմ, սակայն, հետազոտողների խումբը պարզել է, որ այն ձևավորվել է մոտ 2,1 միլիոն տարի առաջ՝ երբ ջրի հզոր հոսքը սկսել է քայքայել ժայռերը՝ ստեղծելով կիրճի ներկայիս տեսքը:

Աշխատանքի ընթացքում գիտնականները ուսումնասիրել են քարանձավներում պահպանված նստվածքները և լանդշաֆտի յուրահատկությունները: Նրանք պարզել են, որ Հելս կիրճը, որը գտնվում է Օրեգոնի, Այդահոյի և Վաշինգտոնի սահմանագծին, ստեղծվել է Սնեյք գետի կողմից: Այն ունի մոտ 16 կիլոմետր լայնություն և 2,4 կիլոմետր խորություն՝ 600 մետրով ավելի խոր, քան Մեծ կանյոնը:

Հետազոտության ղեկավար Մեթյու Մորիսը նշել է, որ կիրճերի ծագումը միշտ բարդ է ուսումնասիրել, քանի որ գետերի հոսքը հաճախ ոչնչացնում է իրենց ստեղծած վկայությունները: Սակայն Հելս կիրճի կտրուկ լանջերը հուշում են, որ այն ձևավորվել է արտասովոր արագությամբ:

Գիտնականները կենտրոնացել են կիրճի վերին մասում գտնվող քարանձավների վրա, քանի որ դրանք պարունակում են հին ջրհեղեղներից մնացած նստվածքներ: Երեք քարանձավներում հայտնաբերված խիճի ուսումնասիրությունը և իզոտոպային թվագրումն օգնել են որոշել նստվածքի տարիքը: Բացի այդ, պարզվել է, որ կիրճի ձևավորման փուլում Սնեյք գետի մակարդակն ավելի բարձր է եղել, քան այսօր է:

Ըստ հետազոտության, Հելս կիրճը առաջացել է, երբ Այդահո լճի ջրերը հանկարծակի ճեղքել են պատնեշը և հոսել դեպի Սնեյք գետի ներկայիս հունը: Այս ջրհեղեղը կարող էր պայմանավորված լինել տեղումների ավելացմամբ կամ մայրցամաքային ջրբաժանի փոփոխություններով: Սկզբնական շրջանում գետը դանդաղ էր քայքայում ժայռերը, բայց մոտ 2,1 միլիոն տարի առաջ կատաստրոֆիկ ջրհեղեղը կտրուկ բացել է կիրճը:

Նյու Մեքսիկոյի համալսարանի երկրաբան Կառլ Կառլստրոմը նշում է, որ կիրճի տարիքը անսպասելիորեն երիտասարդ է ստացվել: Մինչդեռ Մեծ կանյոնը, ըստ գնահատումների, մոտ 5 միլիոն տարեկան է:

Այս հայտնագործությունը կարող է օգնել հասկանալ այլ կիրճերի ձևավորման պրոցեսները: Բացի այդ, Հելս կիրճի ուսումնասիրությունը կարևոր է էկոհամակարգի փոխհարաբերությունների վերլուծության համար, քանի որ այն բաժանել է որոշ կենդանատեսակների, մինչդեռ մյուսներին միավորել է: