Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«ԱՄՆ հատուկ բանագնացը կհանդիպի Իրանի ներկայացուցիչներին՝ առաջիկա համաձայնագրի բանակցությունների շրջանակներում»

29 Հունիսի, 2025

default.jpg

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը առաջիկա օրերին պատրաստվում է բանակցություններ վարել Իրանի հետ։ Այդ մասին տեղեկացնում է NBC News-ը։

Լրատվական գործակալության տվյալներով՝ բանակցությունների հիմնական նպատակն է ուրանի հարստացման գործընթացը դադարեցնելը՝ փոխարենը ստանալով պատժամիջոցների մեղմացում։

NBC News-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունները ուշադիր կհսկեն Իրանի գործողությունները՝ հատկապես «կուլիսներում» կատարվող զարգացումները։

Մինչ այդ, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել էր ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին ինչ-պես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական որևէ պայմանավորվածության առկայությունը։

«Ոչ մի պայմանավորվածություն չի ձեռք բերվել, և բանակցությունների մասին խոսք անգամ չկա։ Քննարկումներ չեն տեղի ունենում»,- հայտարարել է Արաղչին։

Նա նշել է, որ Իրանը մնում է դիվանագիտական ճանապարհով լուծումներ փնտրող երկիր, սակայն ԱՄՆ-ի հետ բանակցություններ վերսկսելու հարցը պահանջում է լրացուցիչ գնահատական։