Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Քաղաքական եւ հասարակական միավորումները հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին նամակ են ուղարկել

28 Հունիսի, 2025

default.jpg

Հայաստանի քաղաքական և հասարակական մի շարք միավորումներ ու անհատներ նամակ-ահազանգ են հղել մարդու իրավունքների ոլորտում գործող միջազգային կազմակերպություններին ու Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին։ Ստորև ներկայացվում է դիմումի ամբողջական բովանդակությունը.

ԴԻՄՈՒՄ

Դիմում ենք հետևյալ կառույցներին և անձանց.

  • ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Յուրգ Լաուբերին
  • ՄԱԿ-ի կրոնի կամ դավանանքի ազատության հարցերով հատուկ զեկուցող Նազիլա Ղանեային
  • ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատար Ուոլքեր Թյուրքին
  • Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիին
  • Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համակարգող Ֆրանսուազ Յակոբին
  • Եվրոպայի Խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին
  • Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին

Դիմելով վերոնշյալ կառույցներին՝ ստորադրյալները տեղեկացնում են Հայաստանում վերջին ժամանակներին սրվող կրոնական ազատությունների ոտնահարման վերաբերյալ։ Նշվում է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները ճնշումներ են գործադրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա՝ խախտելով միջազգային իրավական նորմերը։

Հիմնական մտահոգություններ

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտոնյաների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների նկատմամբ ճնշումներ
  • 2025 թ. հունիսի 27-ին Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության կողմից Սուրբ Էջմիածնի և Շիրակի թեմի վարչական տարածքներ ներխուժում
  • Հոգևորականների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության դեպքեր
  • Ատելության խոսքի տարածում պետական մակարդակով
  • Հոգևորականների անձնական կյանքին միջամտություն
  • Կաթողիկոսի հրաժարականի պահանջներ

Խախտվող միջազգային իրավական ակտեր

  • Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (1948)
  • Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիր (1966)
  • Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա
  • Վիեննայի հռչակագիր և Գործողությունների ծրագիր (1993)
  • ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտ (1975)

Կոչ

Դիմողները պահանջում են.

  1. Արձանագրել Հայաստանում կրոնական ազատությունների խախտումների փաստերը
  2. Զգուշացնել Հայաստանի իշխանություններին
  3. Անհապաղ միջոցներ ձեռք առնել իրավիճակի կարգավորման համար

Դիմումը ստորագրել են.

  • «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորում
  • «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն
  • «Հաղթանակ» կուսակցություն
  • «Արդյունավետ կառավարություն» հիմնադրամ
  • «Ակն ընդ ական» վավերագրողների համայնք ՀԿ
  • Կարին Տոնոյան, մանկավարժ
  • Գոհար Մելոյան, իրավագետ
  • Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան
  • Հովհաննես Խուդոյան, իրավապաշտպան
  • Լարիսա Ալավերդյան, ՀՀ նախկին օմբուդսմեն
  • Նարե Սիմոնյան, հանրային գործիչ