Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Գերմանիայում միգրանտների համար ընտանիքներին երկիր բերելն ավելի կդժվարանա

28 Հունիսի, 2025

default.jpg

Գերմանիայի խորհրդարանը քվեարկել է սահմանափակ պաշտպանության կարգավիճակ ունեցող մերգրանտների համար ընտանեկան վերամիավորումը ժամանակավորապես դադարեցնելու օգտին: Բունդեսթագի կողմից ընդունված նոր օրենքով երկու տարի ժամկետով սահմանափակվում է տարեկան առավելագույնը 12,000 ընտանիքի անդամի մուտքը Գերմանիա: Օրինագծին աջակցել են ոչ միայն իշխող ՔԴՄ/ՔՍՄ և ՍԴՀԿ կուսակցությունները, այլև աջակողմյան «Գերմանիայի համար այլընտրանք» կազմակերպությունը:

Սահմանափակ պաշտպանության կարգավիճակը վերաբերում է այն ներգաղթյալներին, ովքեր չեն ստացել ապաստանի լիարժեք կարգավիճակ, բայց կարող են մնալ Գերմանիայում՝ իրենց հայրենիք վերադառնալու համար վտանգի պատճառով: Մարտի վերջի տվյալներով Գերմանիայում այս կարգավիճակով բնակվում է մոտ 390,000 մարդ, որոնց մեծ մասը սիրիացիներ են:

Նոր օրենքը կասեցնում է 2018 թվականի կանոնները, որոնք թույլ էին տալիս սահմանափակ պաշտպանության կարգավիճակով անձանց մոտիկ ազգականներին վերամիավորվել նրանց հետ: Առ այսօր նման դեպքերում վերամիավորումը քննարկվում էր անհատական կարգով:

Օրենքը չի վերաբերում իսկական փախստականներին, ովքեր Գերմանիայում ապաստան են ստացել Ժնևի կոնվենցիայի համաձայն:

Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հիմնավորել է օրենքի ընդունումը՝ նշելով, որ այն տարեկան կնվազեցնի մուտք գործող մարդկանց թիվը 12,000-ով և «կքանդի մարդկանց առևտրով զբաղվողների բիզնես մոդելը»: Դոբրինդտը նաև շեշտել է, որ «երկրում ինտեգրման հնարավորությունները սահմանափակ են»:

«Շատերը հասկանում են, որ փախստականի լիարժեք կարգավիճակ չեն ստանա, բայց դա չի խանգարում նրանց Գերմանիա գալ, քանի որ գիտեն, որ կկարողանան ընտանիքին իրենց հետ բերել՝ նույնիսկ առանց պաշտոնական կարգավիճակի: Սա մեծ ձգողականություն է ստեղծում, և այսօր մենք վերացնում ենք այն»,- ասել է Դոբրինդտը:

Իշխանական կոալիցիայի անդամ Սոցիալ-դեմոկրատական կուսակցութունը (SPD) քննադատել է օրենքը, սակայն համաձայնել է այն որպես քաղաքական փոխզիջում:

Միգրացիայի, փախստականների և ինտեգրման նախարար Նատալի Պավլիկը նշել է, որ իր կուսակցությունը անհարմարավետ է զգում այս որոշումից, քանի որ «ինտեգրացիան ավելի հաջող է ընթանում, երբ ընտանիքները միասին են»: Ուրբաթ օրը ընդունված օրինագիծը Գերմանիայի նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցի օրոք ընդունված առաջին միգրացիոն օրենքն է: Նրա կառավարությունը խոստացել է ավելի խիստ դարձնել ներգաղթի քաղաքականությունը հանրային ճնշման պայմաններում: