Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Իրանի Սպահան քաղաքի միջուկային օբյեկտն անխոցելի է, նույնիսկ ամերիկյան հատուկ ռումբերի համար. ԶԼՄ-ներ»

28 Հունիսի, 2025

default.jpg

ԱՄՆ զինվորական ղեկավարությունը հայտարարել է, որ Իրանում գտնվող մեկ օբյեկտ, որտեղ կարող է պահվել երկրի հարստացված ուրանի մինչև 60%-ը, խոցելը գրեթե անհնար է։ Տվյալ օբյեկտը գտնվում է երկրի խորը շերտերում, և նույնիսկ ԱՄՆ-ի առաջադեմ բունկերային ռումբերը չեն կարող վնաս հասցնել դրան։ Այս մասին Սենատի անդամներին փակ զրույցի ժամանակ տեղեկացրել է ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։

Ըստ նախնական տվյալների, հարստացված ուրանը Իրանը կարող էր տեղափոխել Սպահանի օբյեկտ՝ ԱՄՆ-ի հնարավոր հարձակումից խուսափելու նպատակով։

Մի շարք միջազգային լրատվամիջոցներ նշում են, որ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասը դեռևս անդառնալի չէ։ Դրա վկայությունն են համարվում արբանյակային լուսանկարներն ու հետախուզական տվյալները։ Այդպիսի հրապարակումները ԱՄՆ-ի ղեկավարության շրջանում զայրույթ են առաջացնում։ Սպիտակ տան ներկայացուցիչները և նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել են լրատվամիջոցներին՝ նման տեղեկատվություն տարածելու համար։