Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ռուսական հետախույզ ինքնաթիռ որսալու համար Գերմանիայի ՌՕՈւ կործանիչները օդ են բարձրացել նախօրեին»

28 Հունիսի, 2025

default.jpg

Հունիսի 27-ի առավոտյան Գերմանիայի ռազմաօդային ուժերի կործանիչներն արձագանքել են ռուսական Ил-20М հետախուզական ինքնաթիռի թռիչքին։ Ըստ տեղեկությունների, ինքնաթիռը թռել է Կալինինգրադից առանց թռիչքի պլանի կամ նույնականացման ազդանշանի ու մտել Լեհաստանի ու Գերմանիայի միջև գտնվող օդային տարածք։

ՆԱՏՕ-ն ժամը 9:16-ին ակտիվացրել է արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգը։ 16 րոպե անց Ռոստոկի մոտ գտնվող Լագե ավիաբազայից երկու Eurofighter կործանիչներ են բարձրացել։ ժամը 9:54-ին դրանք ռուսական ինքնաթիռին տեսողական շփման մեջ են մտել Բալթիկ ծովի վրա՝ Գերմանիայի ափից մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող լեհական Կոլոբժեգ քաղաքի մոտ։

Ил-20М-ը չի խախտել Գերմանիայի օդային սահմանը եւ շարունակել է թռիչքը դեպի հյուսիս՝ Ուզեդոմ կղզուց մոտ 40 կմ հեռավորությամբ։

Աղբյուրները նշում են, որ տարեսկզբից սա ՆԱՏՕ-ի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռները ուղեկցելու իններորդ դեպքն է։