Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ռուբեն Մելիքյանը Էջմիածնում դրամապանակը կորցրել է. «Զրկված եմ ՔԿՀ-ում պաշտպանյալներիս այցելելու հնարավորությունից»

27 Հունիսի, 2025

default.jpg

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը Էջմիածնում կորցրել է դրամապանակը, որը հետագայում վերցրել են երեք երեխա։ Փաստաբանը դիմել է երեխաների ծնողներին՝ խնդրանքով վերադարձնել իր կորցրած իրերը։

«Ամոթ եմ զգում, բայց ստիպված եմ ձեզ դիմել անկարևոր թվացող հարցով, սիրելի ընկերներ։ Ժամը 12:25-ին, Էջմիածնի կենտրոնում, մեքենայից իջնելիս գրպանիցս ընկել է դրամապանակս։ Այն վերցրել են այս երեխաները»,- ասել է Մելիքյանը։

Փաստաբանը նշել է, որ դրամապանակում եղել են գումար, անձնական փաստաթղթեր, այդ թվում՝ իր փաստաբանական վկայականը։ «Այս պայմաններում ես զրկված եմ, օրինակ, ՔԿՀ-ում պաշտպանյալներիս մոտ այցելելու հնարավորությունից։ Երեխաների ծնողներին խնդրում եմ կապ հաստատել նրանց հետ և վերադարձնել իմ փաստաթղթերը»,- ավելացրել է նա։