Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«ՀԷՑ-ի պետականացման օրինագիծը անուղղակի բռնագրավում է». իրավապաշտպանի քննադատություն

26 Հունիսի, 2025

default.jpg

Իրավապաշտպան Գոհար Մելոյանը մեկնաբանել է «ՀԷՑ»-ը պետականացնելու վերաբերյար ներկայացված օրինագիծը։ Նա նշում է, որ այն կարող է միջազգային ներդրումների իրավունքի տեսանկյունից համարվել անուղղակի բռնագրավում։

Ըստ նախագծի, «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելով, առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին տալ լիազորություն՝ նշանակելու «ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ։ Վերջինս կստանա ընկերության կառավարման բոլոր լիազորությունները, իսկ բաժնետերերի ժողովը չի կարողանա միջամտել նրա որոշումներին։

Իրավապաշտպանի խոսքով, այս մոտեցումը խախտում է կորպորատիվ կառավարման հիմնարար սկզբունքները։ Նա նաև նշում է, որ ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո նախատեսվում է լիցենզիայից հրաժարվել, այնուհետև «ՀԷՑ»-ի բաժնետոմսերը պետականացնել որոշակի փոխհատուցման դիմաց։

Մելոյանը հստակեցնում է, որ այս գործընթացը կհանգեցնի բազմաթիվ իրավական խնդիրների և նշանակալի վնասների Հայաստանի Հանրապետության համար։ Նա նաև ուշադրություն է հրավիրում, որ «ՀԷՑ»-ի լուծարումից հետո էլեկտրամատակարարում խնդիրները կարող են շարունակվել, նույնիսկ լիարժեք վճարումների դեպքում։