Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Բագրատ Սրբազանը նման արտահայտություններ չի գործածել. Գառնիկ Դանիելյանը տարածված ձայնագրությունը մոնտաժված է համարում»

25 Հունիսի, 2025

default.jpg

«Սա ակնհայտ մոնտաժված ձայնագրություն է։ Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Բագրատ Սրբազանին, գիտեն, որ նա նման բառապաշար չի օգտագործում»։ Այս մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց դատարանի բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածված ձայնագրությունները։

«Վերջին ամիսներին այս մարդիկ բազմիցս ստել ու հերքվելիք տեղեկություններ են տարածել Բագրատ Սրբազանի մասին։ Մենք արդեն ստացել ենք ԱԱԾ–ի պաշտոնական պարզաբանումը, որտեղ այդ բոլոր մեղադրանքերը հերքվում են։ Բագրատ Սրբազանը հայրենասեր անձնավորություն է։ Ես ինքս ականատես եմ եղել, թե ինչպես է նա 44-օրյա պատերազմի ժամանակ մեր հետ խրամատում կանգնել։ Իրավապահները պետք է քայլեր ձեռնարկեն՝ դադարեցնելու այդպիսի սադրանքները»,— նշեց Դանիելյանը։

Հայտնի է, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են իրականացրել «Սրբազան Պայքար»–ին մոտ անձանց բնակարաններում։ Գործողություններ են տարվել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տանը, որից հետո Բագրատ Սրբազանը ձերբակալվել է։

ՀՅԴ–ից ներկայացրել են, որ առավոտյան ապօրինի խուզարկություններ են իրականացվել կուսակցության մի շարք անդամների տներում, այդ թվում՝ Իգոր Սարգսյանի, Վարդան Ավագյանի, Արտաշես Հունանյանի և Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Խուզարկվել է նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Հակոբյանի կինը ձերբակալվել է։

Քննչական կոմիտեն հաստատել է, որ «Սրբազան Պայքար» շարժման անդամները կասկածվում են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ պլանավորելու մեջ։ Հատուկ ծառայությունները հրապարակել են նաև մի շարք ձայնագրություններ՝ կապված հետաքննության հետ։