Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Քաղաքական ճնշումներ Հայաստանում. Այսօրվա ձերբակալությունները նոր փուլ են բացում, — Բեգլարյան»

25 Հունիսի, 2025

default.jpg

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Հայաստանում այսօր տեղի ունեցած ձերբակալություններն ու խուզարկությունները քաղաքական բռնաճնշումների նոր փուլ են սկսել։

Ըստ նրա՝ իշխանությունների կայուն բռնաճնշումները, մանիպուլյացիաները, ինչպես նաև բազմաթիվ ընթացակարգային խախտումներն ու իրավապահ մարմինների անպատիժ մնալը հնարավորություն չեն տալիս հավատալու հնչած մեղադրանքներին։ Նա նշել է, որ դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ հանրության վստահությունը ձերբակալված անձանց նկատմամբ մեծ է։

Բեգլարյանը ընդգծել է, որ այսօրվա ձերբակալությունների հիմնական թիրախներից էր Արցախի Ազգային ժողովը: Քննչական մարմինները ձերբակալել են պատգամավոր Դավիթ Գալստյանին, ինչպես նաև խուզարկություն իրականացրել ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի տանը։

Վերջում նա արտահայտել է իր աջակցությունը բոլոր նրանց, ովքեր քաղաքական պատճառներով հետապնդվում են՝ հանդես գալով իշխանությունների ապօրինությունների ու անընդունելի գործողությունների դեմ։