Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ռադայի դեպուտատը հետ է կանչել Թրամփի նոմինացիան Նոբելյան մրցանակի համար

24 Հունիսի, 2025

2025145111.jpg?20170531191750774862

ՄՈՍԿՎԱ, 24 հունիս. Ուկրաինայի Գերագույն ռադայի արտաքին գործերի եւ միջպառլամենտական համագործակցության հարցերի կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Մերեժկոն հայտարարել է, որ հետ է կանչում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակի առաջադրելու իր առաջարկությունը:

2024 թվականի նոյեմբերին Մերեժկոն Թրամփին առաջադրել էր 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար: Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին ուղարկված իր նամակում նշվում էր, որ Թրամփը մեծ ավանդ ունի խաղաղության հասնելու գործում եւ «կարող է դա անել նաեւ ապագայում»:

«Ես հետ եմ կանչում Խաղաղության Նոբելյան մրցանակի համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածության վերաբերյալ իմ առաջարկը… Ցավոք, նախագահ Թրամփը, չնայած իր խոստումներին, չի աջակցել Ուկրաինային», – ասված է նրա կողմից Նոբելյան կոմիտեին ուղարկված նոր նամակում, որի լուսանկարը հրապարակել է Newsweek-ը:

Մերեժկոյի խոսքով՝ ամերիկյան նախագահը չօգտագործեց իր հնարավորությունները՝ «կանգնեցնելու» Ռուսաստանին: Հարցազրույցում նա ավելացրել է, որ կորցրել է հավատը Թրամփի՝ Ուկրաինայում զինադադար ապահովելու ունակությունների նկատմամբ:

Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ իրեն արժանի է համարում մրցանակի՝ Մերձավոր Արևելքում եւ Աֆրիկայում խաղաղություն հաստատելու ջանքերի համար, սակայն կարծում է, որ Նոբելյան մրցանակ չի ստանա, քանի որ «չափազանց պահպանողական է»: