Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հակոբ Տեր Խաչատուրյան. գռեհիկ ու ազգակործան գրոհը պետք է համահայկական խիստ դատապարտման արժանանա

24 Հունիսի, 2025

default.jpg

Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու, ազգային բարերարների և ընդդիմադիր ուժերի հանդեմ ծավալվող գործողությունները գնահատվում են որպես սահմաններն անցած քայլեր: Այս մասին հայտարարություն է հրապարակել ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ, Հայ Դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանը:

Հայտարարության մեջ նշվում է. «Հայ առաքելական եկեղեցին հայրենիքի և սփյուռքի համախմբման հիմնասյուներից մեկն է: Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի թիրախավորումն անընդունելի է ու ազգին վնաս պատճառող քայլ: Եկեղեցու հանդեպ արշավը հանդիսանում է հայ ժողովրդի միասնությանը հասցված հարված և պետականության հիմքերի խարխլում»:

Խաչատուրյանը ընդգծել է, որ իշխանությունների այդ քայլերը համընկնում են Ադրբեջանի պետական մակարդակով Հայ եկեղեցու դեմ տարվող քարոզչության հետ: Միեւնույն ժամանակ, նա հիշատակել է եկեղեցու և Կաթողիկոսի կողմից հայ գերիների ազատման, Արցախի իրավունքների պաշտպանության համար տարվող աշխատանքները:

Որպես վերջին ուժեղացող ճնշումների օրինակ նշվել է Սամվել Կարապետյանի ձերբակալությունը: Նշվում է, որ Կարապետյանը եղել է հայ եկեղեցու և Հայ դատի գործուն կողմնակից: Իշխանությունների գործողությունները բնութագրվում են որպես ընդդիմության ու ազդեցիկ անհատների լռեցման փորձ:

Հայտարարությունում նաև մասնավորապես նշվում է սփյուռքի կառույցների թիրախավորման մասին: Ըստ Տեր Խաչատուրյանի, իշխանություններն անտեսում են սփյուռքահայության մտահոգությունները՝ դրանք ենթարկելով արհամարհանքի և ապատեղեկատվության:

Նշված գործողությունները բնութագրվում են որպես Հայաստանի պետականությանը հասցված հարված: Հեղինակը կոչ է անում համահայկական մրրկով դատապարտել իշխանությունների քաղաքականությունը՝ նշելով, որ ներկա վտանգավոր պայմաններում լռությունը կարող է հանգեցնել ազգային արժեքների կորստի: