Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրանն ու Իսրայելը գիտեն խաղաղության գինը. միջազգայնագետ

24 Հունիսի, 2025

default.jpg

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում նշել է, որ Իրան-Իսրայել հակամարտության վերջին դրվագը խաղաղություն չէ, այլ ժամանակավոր հրադադար։

Նա ընդգծել է, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է երկար և բարդ գործընթաց. «2020 թվականին Հայաստանը նույնպես հրադադար է ձեռք բերել, սակայն մինչ օրս խաղաղություն չի տիրում»:

Սարգսյանի խոսքով, Իրանի և Իսրայելի միջև վերջին բախումը չի բերել հստակ հաղթողի. «Կողմերը դադարեցրել են բախումները ժամանակին՝ գերտերությունների ազդեցությամբ։ Սա ոչ առաջինն է և ոչ էլ վերջինը տարածաշրջանում»:

Միջազգայնագետը նշել է, որ Հայաստանի համար կարևոր է Ռուսաստան-ԱՄՆ և Իրան-ԱՄՆ հարաբերությունների կայունությունը։ «Խաղաղությունը արժեքավոր է, բայց այն պետք է ձեռք բերել։ Վերջին 15 ամիսներին Իրանը և Իսրայելը արդեն երրորդ անգամ են բախվել»,- ավելացրել է նա: