Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«BMW»-ով ավտովթար Գեղարքունիքում․ 66-ամյա վարորդը բախվել է հողաթմբերին, կան վիրավորներ

23 Հունիսի, 2025

e7f35c91cee10ce1f89aff85c7d5b029_1750695046.webp

**Վթար Գեղարքունիքում. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն**

Հունիսի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51-րդ կիլոմետրի հատվածում տեղի է ունեցել ավտովթար։ Գեղարքունիքի մարզի 66-ամյա բնակիչ Լևիկ Հ․-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով մեքենայի դիմացի աջ անվահեծը վնասվել է։

Վթարի հետևանքով վարորդը և ուղևորները՝ 65-ամյա Զոյա Հ․-ն և 35-ամյա Մարգարիտա Հ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի և ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։

Նաև վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Պետրոսյանի ղեկավարությամբ։

Մարտունու քննչական բաժինը, ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության կողմից, նույնպես ուղարկել է քննչական խումբ՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի և քննիչ Մարգարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

**Ծանուցում.** Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։