Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

**Վթար Գեղամավանում. «Mercedes»-ը և «ՎԱԶ 2107»-ը բախվել են, կա վիրավոր (ՖՈՏՈ)**

23 Հունիսի, 2025

Ավտովթար Գեղարքունիքում

**Ավտովթար Գեղարքունիքի մարզում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց**

Հունիսի 23-ին, ժամը 17:25-ին, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի 2-րդ փողոցում բախվել են երկու ավտոմեքենաներ։ Իրար են բախվել 24-ամյա Դավիթ Դ.-ի վարած «Mercedes»-ը և 71-ամյա Ռուդիկ Ա.-ի վարած «ՎԱԶ 2107»-ը։

Վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի և ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկներ Շահեն Քոչարյանը և Կարեն Պողոսյանը։

Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։ Քննչական խումբը ժամանել է վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ։

Սևանի քննչական բաժնում վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով երկու ավտոմեքենաներն էլ տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող տարածք։

**Ծանուցում**
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։