Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

**”Ոստիկանությունը անգործությամբ արձագանքել է հանցագործության զոհերի բողոքներին”**

23 Հունիսի, 2025

**Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի դեմ քրեական հետապնդում. իրադարձությունների մանրամասն վերլուծություն**

4dd5b4e7e4ac79c69ed178ef9dfe7a62_1750678307.webp

2023 թվականի հոկտեմբերից սկսած՝ Տաթև համայնքի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի հարազատներին, ընկերներին և ծանոթներին սոցիալական ցանցերում ուղարկվել են կեղծ ձայնագրություններ ու հաղորդագրություններ։ Այդ նյութերում պարունակվել են ստահոդ մեղադրանքներ՝ կապված Մինասյանի անձնական կյանքի, ընտանեկան հարաբերությունների և բարոյական կերպարի հետ։

Բացի այդ, Տաթևում հայտնաբերվել են թռուցիկներ՝ նույնանուն տեղեկատվությամբ։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Մինասյանի ավտոմեքենայում տեղադրված է եղել գաղտնալսող սարք։ Նրա շրջապատի անձինք նաև ստացել են սպառնալիքներ և ենթարկվել հետապնդումների։

2025 թվականի հունիսի 16-ին Մ. Մ.-ն հայտնել է, որ վերոնշյալ գործողությունները կատարել են Մարո և Կարո Մարտիրոսյանները։ Հաջորդ օրը՝ հունիսի 17-ին, Մ. Մ.-ն և այլ տուժողներ ուղևորվել են ՀՈԳՎ Գորիսի բաժին՝ այդ մասին հայտնելու։ Մարո Մարտիրոսյանը, իմանալով այդ մասին, փորձել է խոչընդոտել նրանց։ Ճանապարհին տեղի է ունեցել բախում Մարտիրոսյանի և Գևորգ Հարությունյանի մեքենաների միջև, որին հաջորդել է ֆիզիկական բախում։

Հունիսի 20-ին Գոռ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է սկսվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ (գույքի վնասում), 297-րդ (խուլիգանություն) և 171-րդ (առողջությանը վնաս պատճառելը) հոդվածներով։ Մինասյանը մեղադրանքը մերժել է։ Հունիսի 21-ին դատարանը որոշել է նրան կալանքի տակ պահել երկու ամիս ժամկետով։

Մյուս կողմից, Վարուժան Մարտիրոսյանը՝ Մարոյի և Կարոյի հայրը, պնդում է, որ իր երեխաները ծեծի են ենթարկվել Մինասյանի կողմից։ Նրա խոսքով՝ դստեր մեքենային հարվածել են, իսկ որդուն ծեծել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Մարտիրոսյանը այդ դեպքերը կապում է 2018 թվականին սկսված հողային վեճի հետ։

Տաթևի համայնքի աշխատակազմի քարտուղար Մարի Թևոսյանը հայտարարել է, որ իրավիճակը չափազանցված է ներկայացվում, իսկ Մինասյանի անունը շահարկվում է քաղաքական նպատակներով։ Նա նշել է, որ Մարտիրոսյանները նախկինում եղել են համայնքային պաշտոնյաներ, և նրանց հարաբերությունները Մինասյանի հետ սրվել են տարածքային վեճերի պատճառով։

Իրավապահ մարմինները շարունակում են քննել երկու կողմերի ներկայացրած մեղադրանքները։ Քրեական գործերն ընթանում են և՛ Սյունիքում, և՛ Երևանում։

**Ծանուցում.** Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չ