Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ադրբեջանում մուսուլման հոգևորականներին հետապնդում են ու կեղծ մեղադրանքներով դատապարտում. «Գեղարդ»

23 Հունիսի, 2025

default.jpg

Հունիսի 21-22-ին Ստամբուլում տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի հռչակագրում պարունակվում են Հայաստանին վերաբերող միակողմանի ու անհիմն ձևակերպումներ։ Այս մասին տեղեկացնում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։

Հիմնադրամի թողարկած հայտարարության մեջ նշվում է, որ Ստամբուլում ընդունված հռչակագիրը վերահաստատում է ԻՀԿ անդամ երկրների հավատարմությունը կազմակերպության սկզբունքներին և առաջնահերթություններին։

Փաստաթղթում երկու կետ ուղղակիորեն վերաբերում են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին. Հայաստանին կոչ է արվում «վերացնել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող իրավական ու քաղաքական արգելքները»։ Նաև ԻՀԿ անդամներին և իսլամական ֆինանսական կառույցներին առաջարկվում է օգնել «ազատագրված տարածքների վերականգնմանն ու ականազերծմանը»։

Հռչակագրում հիշատակվել է նաև այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի հարցը՝ խոսքը տալով «Հայաստանի տարածքից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» մասին։

ԻՀԿ-ն քննադատում է «Հայաստանում իսլամական մշակութային ժառանգության ոչնչացումը», սակայն բացառում է այն փաստը, որ Ադրբեջանում մուսուլմանական սրբավայրերն ու մզկիթներն անտեսված են երկար տարիներ։ Միաժամանակ Հայաստանում պահպանվել և վերանորոգվել է Երևանի Կապույտ մզկիթը, որը դարձել է իրանացի այցելուների հանգրվան։

Կազմակերպությունը դատապարտում է իսլամաֆոբիան, սակայն անտեսում Ադրբեջանում մուսուլման հոգևորականների դեմ կիրառվող բռնություններն ու հալածանքները։

Հիշատակենք, որ հաջորդ տարի ԻՀԿ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Ադրբեջանում։

«Գեղարդ» հիմնադրամը դատապարտում է ԻՀԿ-ի ընդունած հռչակագրի միակողմանի դրույթները, որոնք խեղաթյուրում են իրականությունը և խախտում են տարածաշրջանային կայունությունը։