Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայաստանը գնահատում է Լյուքսեմբուրգի հետ գործընկերության հարաբերությունները՝ Փաշինյան

23 Հունիսի, 2025

default.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենին երկրի Ազգային տոնի կապակցությամբ։ Ուղերձում նշված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Լյուքսեմբուրգի ժողովրդին՝ Ազգային տոնի առիթով։

Լյուքսեմբուրգը իր պատմությամբ, ժողովրդավարական արժեքներով և համերաշխ հասարակությամբ կարևոր դեր ունի Եվրոպայում։

Հայաստանը գնահատում է Լյուքսեմբուրգի հետ հաստատված գործընկերությունը և ձգտում է խորացնել երկկողմ կապերը՝ հիմնված փոխըմբռնման և համատեղ շահերի վրա։ Համագործակցությունը կշարունակի ընդլայնվել ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ Լյուքսեմբուրգի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։